Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները, համաձայն որոնց, բացահայտվել է, որ 2015 թվականի մայիսին ընկերությանը տրվել է ՋԹ 1500 լ/վրկ. ՓՀԷԿ-ի շահագործման համար և այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը /200 լ/վրկ/:Ստուգմամբ հանձնարարվել է ընկերությանը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ որոշումը բալանսավորված պետք է լինի և´ բնապահպանական, և´ տնտեսական առումով և առաջարկել քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը:
«Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ ՓՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու և ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին»,- նշել է նախարարը:
Արծվիկ Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել և հաստատել ՓՀԷԿ-ի ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:
Աղբյուրը նշում է, որ անդրադարձ է եղել տարածքում զբոսաշրջության զարգացման տարբերակներին, ներդրումների խրախուսման և բիզնես ծրագրին աջակցության նպատակով արտոնությունների տրամադրման հնարավորություններին, այդ թվում, ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքից ազատում և ԱԱՀ հետաձգում, այս մասին տեղեկացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ օժանդակություն կլինի ծրագրի լիարժեք իրականացման և այն կյանքի կոչելու համար:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02