Այսօր տեղի է ունեցել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության 2016 թ. արդյունքների ամփոփիչ օպերատիվ խորհրդակցությունը, որին ներկա է եղել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Բացելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանը խոսել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից 2016 թ. ընթացքում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ աշխատանքների արդյունքում ունեցած ձեռքբերումների և ի հայտ եկած թերությունների մասին, ինչպես նաև նախանշեց ՔՀԳ վարչության 2017 թ. անելիքները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել ՔՀԳ վարչության կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես, բացահայտած ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործության բազմաթիվ դեպքերի և հասարակական կարգի ապահովմանն ուղղված լայնածավալ միջոցառումների մասին:
Զեկույցներով հանդես են եկել ՔՀԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ՔՀԳՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, ինչպես և ՔՀԳՎ վարչությունների և բաժինների պետերը: Ելույթ ունեցողները տեղեկություններ են ներկայացրել ստորաբաժանումների 2016 թ. ձեռքբերումների ու թերությունների վերաբերյալ և ուղիներ նախանշեցին թերությունները շտկելու ուղղությամբ:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Սամվել Ասատրյանը տեղեկացրել է, որ տարեվերջին ՔՀԳ վարչությունում ստեղծվել է ՔՀԳՎ 4-րդ՝ օպերատիվ հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը էապես կբարելավի հանցագործությունների բացահայտման ու հետախուզվողների հայտնաբերման աշխատանքները, միաժամանակ հույս հայտնելով, որ 2017 թ. ընթացքում ՔՀԳ վարչության անձնակազմը գործուն միջոցներ կձեռնարկի ծանր, առանձնապես ծանր և հնչեղություն ունեցող, ինչպես և նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ, միաժամանակ, բարելավելով նաև հանրապետությունում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02