Այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Միմյանց կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Ընթացիկ մրցաշրջանում սա թիմերի միջև անցկացվող երկրորդ հանդիպումն է: «Էնֆիլդում» կայացած խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել:
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն Յուրգեն Կլոպի դեմ անցկացրած 6 խաղերում հաղթել է միայն մեկ անգամ: Արդյունքում՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 3 պարտություն:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է վերջին 6 հանդիպումներում: Հաշվի առնելով նաև գավաթային մրցաշարերը, «կարմիր սատանաները» հաղթել են 9 խաղ անընդմեջ: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա գերմանացի մասնագետի գլխավորած թիմը 2016 թվականն ավարտել է հաղթանակով, սակայն 2017 թվականը սկսել է վատ արդյունքներով (2 ոչ-ոքի, 1 պարտություն):
«Manchester Evening News-ի» և «Daily Mail»-ի համաձայն` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա առաջին րոպեից: Հայ ֆուտբոլիստը շարունակում է աչքի ընկնել փայլուն գործողություններով և կարող է «կարմիր սատանաների» «շարժիչը» լինել նաև այս խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ թափ է առել և, ամենայն հավանականությամբ, պորտուգալացի մասնագետն այսօր կկարողանա իր կարիերայում երկրորդ հաղթանակը տանել Յուրգեն Կլոպի նկատմամբ:
Վնասվածք ստացած ֆուտբոլիստներ
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ Լյուկ Շոու (պաշտպան)
«Լիվերպուլ»՝ Դենի Ինգս (հարձակվող), Քեմերոն Բրանագան (կիսապաշտպան), Ժոել Մատիպ (պաշտպան)
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
10:19 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02