Վարչապետ Կարեն Կարապետյանը իր երեկվա ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք ներդրումների ոլորտի պատկերը՝ ըստ կառավարության 100 օրվա գործունեության արդյունքների հաշվետվության։
Ախտորոշում
Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: Սակայն, 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ-ի դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:
Արդյունքում
– Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ,
– Հայաստանի տնտեսությունը զրկվում է` օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից,
– Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը:
Երկարաժամկետ լուծումներ
Տեսլական. Օտարերկրյա ներդրումների` ներկայիս ՀՆԱ-ի 1-2% ցածր մակարդակից կտրուկ աճի ապահովում։
Այդ նպատակով պետք է առաջնահերթ լուծվեն ՀՀ կառավարության ծրագրով նախանշված հետևյալ խնդիրները՝
1. ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում.
2. ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում.
3. Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացում:
Ինչ է արվել
1. Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը: Այն կերաշխավորի ընդունված նորմը, որ օտարերկրյա ներդրողները պետք է ստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները, պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման (արբիտրաժի) հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով: Ներկայումս արբիտրաժ հնարավոր է դիմել միայն ներպետական բոլոր միջոցներն սպառելուց հետո, ինչը հաճախ անհնար է դարձնում արբիտրաժ դիմելը:
2. Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում մարզերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110-ը մարզերում (մոտավորապես 240 մլն դոլար արժողությամբ):
3. Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կնդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:
4. Կազմակերպվել են հինգ ներդրումային համաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումների համեմատական առավելությունները և դրանց միջոցով բացվող հնարավորությունները` դեպի այն շուկաներ, որտեղ Հայաստանի համար սահմանված են առանձնահատուկ արտոնյալ առևտրային պայմաններ:
5. Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
Առաջիկա քայլեր
1. Հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրակա- նացմանը նպաստելու նպատակով 2017 թվականի առաջին եռամսյակում կստեղծվի ներդրումային ֆոնդ: Նախատեսվում է, որ վերջինիս մասնակցությամբ կիրականացվեն առավել հեռանկարային և շահավետ ներդրումային ծրագրերը:
2. Գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա կներկայացվի Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) արդյունավետ մոդելը: Հայեցակարգի հիման վրա կմշակվի ՊՄԳ նոր օրենսդրություն, ինչը թույլ կտա ավելի հստակ և ընկալելի մեխանիզմներով իրականացնել ՊՄԳ, այդ թվում` ենթակառուցվածքային ծրագրերի մասով:
3. 2017 թվականի մարտին նախատեսվում է կազմակերպել հայ- էմիրաթական ներդրումային համաժողով, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակում՝ ներդրումային համաժողով Ֆրանսիայում:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44