ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացված պետական վերահսկողություն է իրականացրել առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում:
Այսօր հրավիրված ասուլիսի Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրեց իրականացված հսկողական շրջայցերի, ինչպես նաև ծառայության «Թեժ գծին» ստացված ահազանգերից հետո ձեռնարկված գործողությունների արդյունքները:
«Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ: Հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը՝ միսը կամ մսեղիքը, հանվել են շրջանառությունից, ու տրվել են անհրաժեշտ ցուցումներ» ,- նշեց նա:
Ըստ պաշտոնյայի՝ ծառայության շուրջօրյա թեժ գծին տոնական օրերին ստացվել է 163 զանգ, որոնցից 12-ը՝ բողոք, իսկ 151-ը՝ խորհրդատվություն:
Վահե Դանիելյանի խոսքով՝ միայն դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ձևակերպվել է ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից 85-ը վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ը՝ արտահանմանը:
Ըստ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի՝ ամենառիսկայինը կաթնամթերքն է եղել, որոնք հետտոնական օրերին հիմնականում պիտանելիության ժամկետից դուրս են եղել:
Ի դեպ, Վահե Դանիելյանը նշեց, որ արձանագրվել են խախտումներ ինչպես ցանցային խանութներում, այնպես էլ բակային խանութներում, բայց հսկողությունն ավելի պատշաճ է եղել ցանցային խանութներում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02