Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման և քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքէջում դրանց տեղադրման աշխատանքները: Նշվել է, որ զուգահեռաբար ուսումնասիրվում են նաև 2017թ. պոտենցիալ ներդրումային ծրագրերի ծավալները: Հանձնարարվել է շարունակել ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ բանակցային գործընթացները:
Առևտրի վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 10 վարչական արձանագրություն: Չսահմանված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել բոլոր ուղղություններով խստացված հսկողությունը:
Քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում 11 մեքենա դուրս է բերվել երթուղուց՝ ուղևորափոխադրում իրականացնելու համապատասխան նորմերը չպահպանելու համար: Նշվել է, որ շարունակվում են համապատասխան քայլեր ձեռնարկվել տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման սահմանված կարգի մասին բնակչությանը տեղեկացնելու ուղղությամբ: Այս մասով հանձնարարվել է շարունակել իրազեկման գործընթացը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշակույթի և տուրիզմի վարչությանը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին, ինչպես նաև Բուն Բարեկենդան և Սուրբ Սարգիս եկեղեցական տոներին՝ համագործակցելով Արարատյան հայրապետական թեմի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02