«Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ես խոսել եմ ամիսներ առաջ, երբ որ նա առաջին հարցազրույցը տվեց, որտեղ չբացառեց իր վերադարձը, իսկ հիմա, երբ ունենք փաստացի հայտարարությունը, իմ կարծիքը նույնն է»,-slaq.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին են ՀՀԿ-ի արձագանքն ու վերաբերմունքը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես այն ժամանակ էլ մեջբերել եմ Հերակլիտին, ով ասում էր` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Այսօր ևս այդ կարծիքին եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: «Հանրապետականն» առանց Ծառուկյանի վերադարձի, Փաշինյանի, Մարուքյանի, Սարգսյանի, Օհանյանի, Քոքոբելյանի, այլ ընդդիմադիր մեր հարգարժան գործընկերների քաղաքական ծրագրի` ունի իր քաղաքական ծրագիրը ու գնալու է այդ քաղաքական օրակարգով»,-նկատեց նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ծառուկյանի վերադարձն իրենց քաղաքական պլաններում փոփոխություն չի մտցրել. «Դա իր քաղաքական խնդիրն է, ինքն ունի իր քաղաքական օրակարգն ու ծրագիրը, մենք` մերը: Անկախ վերադարձից մենք էլի գտնում ենք, որ քաղաքական դաշտի ամենահիմնական ու առանցքային դերակատարը մնում է ՀՀԿ-ը: Նախընտրական փուլում էլ, կարծում եմ, և ընտրությունից հետո էլ հասարակությունը դրանում կհամոզվի, իսկ ընդհանուր առմամբ մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք անկախ Ծառուկյանի վերադարձից»:
Հարցին, թե որ դաշտում է Է. Շարմազանովը տեսնում Գ. Ծառուկյանին, նա արձագանքեց. «Կարևորն այն է, թե ինքն իրեն որ դաշտում է տեսնում, ես տեսնում եմ միայն «Հանրապետականին», իսկ «Հանրապետականին» տեսնում եմ այնտեղ, որտեղ որ կա, իսկ մնացած մեր ընդդիմադիր գործընկերների վերաբերյալ ժողովուրդը պետք է որոշի, թե ով որտեղ պիտի լինի ընտրությունների արդյունքում»:
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր քաղաքական վերադարձի մասին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02