ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հավելել, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների նորագույն պատմության մեջ՝ նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ համատեքստում պարոն Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ անցած տարիներին հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում և ներկայում էլ շարունակում են տարբեր բնագավառներում պահպանել առաջընթացի տեմպերը: Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները և գոհունակությամբ փաստել է, որ այդ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպան Յոգեշվար Սանգվանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը և Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն երկու պետությունների միջև առկա համագործակցության ներուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրին, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին և այլ հարցերի:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02