ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարությամբ.
ՀՀ Սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին և նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ: Ընտրությունների նշանակումը Սահմանդրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որևէ տրամաբանության ևս չի ենթարկվում: Քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետևաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր Սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին: Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և հակասության դեպքում գործում են Սահմանադրության դրույթները: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Այստեղ կարևորն է այն, որ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ Սահմանադրության դրույթների խախտմամբ և անտեսմամբ:
Էլինար Վարդանյան
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02