Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված այն հանձնարարականին, թե հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:
Վարչապետի խոսքով, սակայն Պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ. «Իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»:
Վարչապետը պարզաբանեց, որ մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:
Այդ առնչությամբ վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց, որ այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ցանկում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02