Հրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման (ԱՀԳԳ) հերթական զեկույցը։ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանի եզակի երկրներից է, որ 2007 թվականից իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության գնահատում:
ԱՀԳԳ-ն մի գործիք է, որ հնարավորություն է ընձեռում դիտարկելու և իրատեսորեն գնահատելու համակարգի կառավարման արդյունավետությունը, իրականացվող բարեփոխումների արդյունքներն ու դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա:
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցում ներկայացված են առողջապահության համակարգի գերակա ուղղությունները, ՀՀ բնակչության ժողովրդագրական և առողջությունը բնութագրող ցուցանիշները։
2016թ. զեկույցում ներկայացվել են առողջապահական համակարգում առկա իրավիճակը, առողջապահական կարևոր ցուցանիշները, տրվել են մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և դիմելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, կադրային ներուժը, բաշխվածությունը, մասնագետներով ապահովվածությունը և այլն:
Զեկույցում շեշտադրվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բեռը և դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունն այս ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ներկայացվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ և ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, գլուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակ, կերակրի աղի չարաշահում և այլն) տարածվածությունը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշները։
Զեկույցը կարևորվում է նաև նրանով, որ համակարգի ճիշտ գնահատումը կարող է դառնալ հետագա բարեփոխումների բանալի և ներդրումների հիմնավորում: Այն, անշուշտ, դերակատարություն կունենա բնակչության առողջության բարելավմանն ուղղված նոր միջոցառումների մշակման, համակարգի կարողությունների զարգացման և հզորացման գործում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02