Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ: Ինչպես «Արմենպրես»ին ընկերության լրատվական ծառայությունից, վարկանիշավորող գործակալությունը Հայաստանի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ևս վերահաստատվել են «B+» մակարդակում։ Առաստաղի վարկանիշը սահմանվել է «BB», իսկ արտարժույթով ԷԴՎն (էմիտենտի կամ թողարկողի դեֆոլտի վարկանիշ) հաստատվել է «B» մակարդակում: Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է նմանատիպ երկրների շարքում մեկ շնչին ընկնող համեմատաբար բարձր ՀՆԱով, մարդկային զարգացման և կառավարման ցուցանիշներով, ինչպես նաև վստահելի դրամավարկային և արտաքին պարտքի քաղաքականությամբ: Միաժամանակ վարկանիշի վրա բացասաբար են անդրադարձել արտաքին պարտքի բարձր ցուցանիշը, ֆիսկալ դեֆիցիտը, բանկային հատվածի դոլարիզացիան և «լարվածությունը որոշ հարևան երկրների հետ»: Fitchի գնահատմամբ` 2016թին տնտեսական աճի որոշակի դանդաղումը պայամանավորված է պահանջարկի նվազմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է ֆինանսական փոխանցումների նվազմամբ: Ռուսական տնտեսությունում արձանագրված վերականգնման միտումները, ըստ ընկերության, կփոխանցվեն նաև Հայաստան և 2017 ու 2018 թվականներին հնարավոր կլինի ակնկալել համապատասխանաբար 2.1 և 3.1 տոկոս տնտեսականբ աճ: «2015թի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը ներկայում նախագահականից խորհրդարանական համակարգերի անցման փուլում է: Երկիրը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի 2017թի ապրիլին: Fitchը չի ակինկալում նշանակալի փոփոխություններ տնտեսական քաղաքականության ուղղությամբ: 2016թի ապրիլին կարճաժամկետ ռազմական էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը վերադարձել է նախկին ցածր մակարդակի սպորադիկ բախումների», նշում է ընկերությունը: Fitchը կանխատեսում է, որ Հայաստանում շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չի կանխատեսվում այնպիսի երկարաժամկետ էսկալացիա, որը կարող է ազդել երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02