1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը բերանի խոռոչի փոքր վիրահատության է ենթարկվել: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ հունվարի 17-ին նա ենթարկվել է փոքր վիրահատության: «Բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ ունի, ենթարկվել է փոքր վիրահատության, ամեն դեպքում հինգ կար է դրվել»,-ասաց նա: Վարդուհի Էլբակյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն կատարվել է, որի արդյունքը պաշտպանական կողմին չի բավարարում: «Նրա մարմնական վնասվածքների չափը, վարույթն իրականացնող մարմնի որոշումը մեզ չի բավարարում, այս մասով աշխատում ենք եւ համապատասխան միջնորդությամբ հանդես կգանք»,-ասաց նա: Նշենք, որ այսօր քրեական գործով դատական նիստը հետաձգվեց` ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի դատարան չներկայանալու հիմքով: Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02