Լիբանանում հանգրվանած սիրիահայերի շրջանում Սիրիա վերադառնալու տրամադրություններ են նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Քարագավորյանը, քանի որ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, դա առիթ է հանդիսացել, որ Լիբանանում գտնվող շատ սիրիահայեր դիտարկեն Սիրիա վերադառնալու հարցը:
«Այսօր դեռ վաղ է խոսել Սիրիա տեղափոխվողների թվի մասին, սակայն կարող ենք ասել, որ շատերը մեկնում են Սիրիա` տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու համար վերադառնալու ինչ հնարավորություններ կան, դիտարկում են իրենց գործը վերականգնելու տարբերակները: Այո, Լիբանանում գտնվող սիրիահայերի շրջանում Հալեպ վերադառնալու տրամադրություններ կան»,-ասաց Մելիք Քարագավորյանը:
Նա նշեց, որ եթե լինեն սիրիահայեր, ովքեր վերջնական որոշում կկայացնեն վերադառնալու, ապա անպայման պետք է նեցուկ կանգնել նրանց:
«Այդ հարցը քննարկվում է Հայ դատի գրասենյակում, մեր ընդհանուր աշխատանքներում օրակարգային հարցերից բացի նաև տեղափոխվող սիրիահայերին աջակցելն է: Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը և այժմ սպասում ենք Սիրիայի «Շտապ օգնության» մարմնի առաջարկներին: Նրանց հետ ենք աշխատելու, որ աջակցություն տրամադրելու աշխատանքն առավել համակարգված լինի»,-ասաց Մելիք Քարագավորյանը:
Նրա տեղեկացմամբ, իրենց ունեցած վերջին տվյալներով Լիբանանում բնակվում է 9-10 հազար սիրիահայ: Լիբանանում սիրիահայ փախստականներին աջակցելու գործընթացը բավական համակարգված է իրականացվում: Հենց սկզբից նրանց տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր, տեղի հայկական կառույցները լուծում են սիրիահայ փախստական ընտանիքների երեխաների կրթության հարցը:
«Փորձում ենք անել հնարավորը, որ ոչ մի երեխա կրթությունից դուրս չմնա: Այսօր չունենք այդպիսի խնդիր, սիրիահայ ընտանիքների գրեթե բոլոր երեխաները տեղավորվել են կրթական հաստատություններում: Նրանք սովորում են հայկական դպրոցներում, անվճար»,-ասաց Մելիք Քարագավորյանը: Նրա խոսքով, Լիբանանի սիրիահայերը հիմնականում խնդիր ունեն բնակարանի և աշխատանքի հետ կապված: Այդ հարցերում որոշակի դժվարություններ կան:
2016 թվականին դեկտեմբերի 12-ին սիրիական տարբեր աղբյուրներ հայտնեցին սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրման ու միացման մասին: Տեղի լրատվամիջոցները հաղորդեցին, որ ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը: Ընթացիկ տարվա հունվարի սկզբին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Հալեպ, որտեղ պատարագ եւ պատգամ է փոխանցել Հալեպի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Քառօրյա այցի ընթացքում Արամ Առաջինն իրավիճակին ծանոթանալու եւ հալեպահայերի կարիքները պատկերացնելու նպատակով եղել է նաեւ ազգային-եկեղեցական հաստատություններում: Արամ Վեհափառի անունից տարածվեց համայն հայությանն ուղղված կոչ՝ Հալեպի վերականգնումը, հալեպահայությանը լիարժեք աջակցությունը դարձնել համազգային խնդիր:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44