ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից։
Ներկայացնելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խնդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:
«Մեր առաջնային նպատակն է ի դեմս Նուբարաշենի մասնագիտացված դպրոցի՝ հանրապետությունում ունենալ լավագույն մարզառազմական դպրոցներից մեկը, որն իր տեսակի և ուղղվածության մեջ պետք է դառնա գերազանցության կենտրոն: Մենք գերազանցության կենտրոնների հաջողված փորձ ունենք ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում: Նույն փորձն ու ադյունքն ուզում ենք ստանալ նաև այս ասպարեզում, որպեսզի հետագայում այս կարգի դպրոցներ ստեղծվեն նաև տարբեր մարզերում: Նոր դպրոցը բնույթով տարբերվելու է նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրից, որովհետև այն լինելու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել ոչ միայն պատանիներ, այլ, ինչու ոչ, նաև աղջիկներ: Իհարկե, այս դպրոցը բազային ուսումնական հաստատություն է լինելու մեր ռազմական ուսումնարանների և բուհերի համար, սակայն այն գործելու է մասնագիտացված ավագ դպրոցների կանոնադրության շրջանակում, որը զինվորական կանոնադրության խիստ պահանջներից տարբերվում է : Միաժամանակ մենք լիահույս ենք, որ նորաստեղծ դպրոցի գործունեությունը պետք է նպաստի սպորտային ուղղվածության դպրոցների ցանցի զարգացմանը, որի նպատակը ոչ թե «չեմպիոնների» պատրաստումն է, զանգվածային սպորտի և ռազմահայրենասիրական կրթության զարգացումը»,- բացման խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ընդհանրապես նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների ցանցի ձևավորումը կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:
Հաջողություն մաղթելով կառավարման խորհրդին՝ Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրի լավագույն կրթական ավանդույթները կտեղափոխվեն նորաստեղծ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», իսկ խնդիրներն ու բացթողումները կմնան անցյալում:
Անցնելով օրակարգի հիմնական հարցերին, կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ և քննարկել կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը:
Նիստում ներկայացվել է նաև Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Կառավարման խորհուրդը որոշել է կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:
Նշենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր կառավարման խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Խորհուրդը մինչև «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման գործըթնացի ավարտն իրականացնելու է ուսումնական հաստատության ղեկավարումը:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44