Վերջերս մենք հաճախ ենք լսում կանանց մասին, որոնք միայն ծննդաբերության ընթացքում են իմացել, որ հղի են: Ոմանք կասկածում են այդ պատմությունների ճշմարտացիությանը, սակայն Հելեն Չեյն անունով մանկաբարձը Royal College of Midwives-ից բացատրել է, թե ինչպես եւ ինչ իրավիճակներում կինը կարող է բազմաթիվ ամիսների ընթացքում գլխի չընկնել, որ հղի է:
Գիտնականների խոսքով, այդ երեւույթն այնքան էլ հազվագյուտ չէ. աշխարհում ամեն 2500 հղիությունից մեկը կնոջ համար աննկատ է անցնում եւ ապագա մայրն իր հղիության մասին իմանում է միայն ծննդաբերության ժամանակ: Ամբողջ հարցն այն է, որ այդ կանայք, որպես կանոն, չեն բախվում հղիության առաջնային ախտանիշների:
Սովորաբար, օրինակ, հղիության ընթացքում ամսականներ չեն լինում: Բայց կան շատ այլ պատճառներ, որոնց հետեւանքով կանանց մոտ կարող է անհետանալ կանոնավոր դաշտանը (ներառյալ բժշկական խանգարումները եւ այնպիսի գործոններ, ինչպիսին է վատ սնունդը, ինչպես նաեւ սթրեսը): Դաշտանադադարին մոտեցող կանայք բախվում են նաեւ դաշնային ցիկլի խանգարումների: Կնոջ մոտ ամսականների բացակայությունը կարող են փորձել բացատրել այլ խնդիրներով եւ հորմոնային խանգարումներով:
Բացի այդ, որոշ հղիությունների ժամանակ դիտարկվում են արյունահոսություններ, որոնք շատ հիշեցնում են դաշտանը:
Հղիության եւս մի տարածված «ախտանիշ» է համարվում քաշի ավելացումը: Ապագա մայրիկը միջինը գիրանում է 12,5 կգ-ով, սակայն այդ թիվը պայմանական է եւ տարբեր կանանց մոտ տարբեր կարող է լինել: Բնական է, որ ցանկացած մարդու մոտ քաշի ավելացումը բացատրվում է բոլորովին էլ ոչ հղիությամբ, այլ նախ եւ առաջ սխալ սննդով: Խիստ սննդակարգի հետեւող կանայք դիտավորյալ կամ պատահաբար շատ քիչ են գիրանում հղիության ընթացքում, իսկ այդ ավելորդ քաշը նրանք չեն կապում հղիության հնարավորության հետ, այլ սննդակարգում ձախողում են համարում:
Կան եւ այլ գործոններ այսպես կոչված անտեսանելի հղիության: Այն հաճախ դիտարկվում է այն կանանց մոտ, որոնք տառապում են որեւէ հոգեկան խանգարումից եւ բավարար ուշադրություն չեն հատկացնում իրենց արտաքին տեսքին:
Գիտնականների խոսքով, «աննկատ» հղիությունից հետո ծննդաբերությունը ծանր փորձություն է դառնում ապագա մայիիկի համար, որը չէր հասցրել հոգեբանորեն նախապատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02