2 000 կնոջ մասնակցությամբ սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակչուհիները սեքսուալ ինքնավստահության գագաթնակետ են ապրում 34 տարեկանում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատմել են, որ 30 տարեկանից հետո իրենց էականորեն ավելի գրավիչ են զգում, քան կյանքի ցանկացած այլ ժամանակաշրջանում:
Հարցվածների 64 տոկոսը հայտնել է, որ 30-ից հետո մեծ ինքնավստահություն է զգում տարիքի շնորհիվ, որն իրեն հնարավորություն է տվել կենցաղային իմաստնություն ձեռք բերել եւ հաջողության հասնել կարիերայում: Հարցվածների 34 տոկոսն այդ ինքնավստահությունը համարում է զուգընկերոջ հետ ձեւավորված կայուն հարաբերությունների հետեւանքը: Եվս 26 տոկոսն իրեն առավելագույնս ինքնավստահ է զգում անկողնում, իսկ 10 տոկոսը խոսում է այն մասին, որ հենց 30 տարեկանից հետո է իր սեռական հակումը աճել մինչեւ առավելագույն աստիճան:
Հետագայում գիտնականները պարզաբանել են, թե ճշգրիտ ինչն է գրգռում կնոջը: Առաջին տեղում (52 տոկոս) այն գիտակցությունն է, որ ինչ-որ մեկն իրեն գրավիչ է զգում: Երկրորդ տեղում (46 տոկոս) զուգընկերների հաճոյախոսություններն են: Երրորդ տեղում (38 տոկոս) նոր հագուստ կրելն է, իսկ չորրորդ տեղում` (30 տոկոս) նոր սեքսուալ ներքնազգեստ գնելը: Ընդհանուր առմամբ կանանց 52 տոկոսը պնդում է, որ իրենց ժամանակ առ ժամանակ են սեքսուալ զգում, իսկ 3 տոկոսը վստահաբար հայտնել է, որ մշտապես զգում է իր սեքսուալությունը:
Միաժամանակ հարցվածների 75 տոկոսը պնդում է, որ սեքսուալությունն ավելի շատ վերաբերում է սեփական կյանքը վերահսկողության տակ պահելուն, ոչ թե արտաքին տեսքին: Ամբողջ 84 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունը հայելում սեփական արտացոլանքից երջանկության զգացումն է, անկախ այն բանից, թե այդ արտացոլանքը որքան է համապատասխանում գեղեցկության կանոններին:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ միջին վիճակագրական կանայք 4 ընկերուհի ունեն, որոնք նրանց սեքսուալ են համարում:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44