Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մեկնարկել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության բողոքի ակցիա-երթը։ Նախաձեռնության մասնակիցները պահանջում են պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով: Նախաձեռնության անդամները նաև այլ պահանջներով են հանդես եկել։ Մասնավորապես, նրանք պահանջում են աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ «իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի», ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից: Ակցիայի մասնակիցներն այս մասին հայտարարություն են տարածել ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև նշում են, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պետք է պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտ, իսկ Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։ Իսկ Արցախի հարցում նրանք պահանջում են ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02