Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել, որով կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ: Խնդրագիրը հասանելի է www.anca.org/trade հասցեով:
Հանձնախումբը կոչ է արել մարդկանց, միանալով խնդրագրին, դիմել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում երեք առաջնահերթությունների ուղղությամբ ակտիվ աշխատելու հարցով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է դեսպան Ռիչարդ Միլսի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ թիմի առաջընթացն ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես դա արտացոլված է այն փաստում, որ երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 000 000 դոլար կներդնեն Հայաստանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասված է հայտարարությունում:
«Շատ ավելին, իհարկե, պետք է արվի: Եկեք հենվենք այս առաջընթացի վրա՝ աջակցելով հաջորդ քայլերին երկկողմ առևտրի ընդլայնման համար»,- ասված է հայտարարությունում:
Որպես հաջորդ քայլեր են նշվում հարկային պայմանագիրը, որը կվերացնի երկու երկրների իրավասությունների տակ գործող ընկերությունների գրանցած շահույթների կրկնակի հարկման վտանգը, Հայաստանի դպրոցներում գիտությունը, տեխնոլոգիաները, ինժեներությունը և մաթեմատիկան ֆինանսավորելու համար նախատեսված Millennium Challenge Corporation-ի դրամաշնորհի խրախուսումը և Լոս Անջելեսի ու Երևանի միջև ուղիղ կոմերցիոն և բեռնատար թռիչքների գործարկման աջակցությունը:
Ինչպես նշված է հայտարարությունում, ներդրումներից մեկն էներգետիկայի ոլորտում է, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանում, իսկ մյուսը՝ հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի հանքում:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02