Հայաստանում 17-ամյա դեռահասների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, 11 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել: Այդ մասին հայտնում է «Հայաստանում դպրոցահասակ երեխաների առողջության նկատմամբ վարքագիծ» հետազոտությունը, որի արդյունքների մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» բուժկենտրոնին առընթեր Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ տղաների 17 ու աղջիկների 4 տոկոսը մինչեւ 13 տարեկանը փորձել է ծխել, իսկ 11 տարեկան երեխաների 9 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել են, ընդ որում ոչ մեկ անգամ: 15 տարեկանում տղաների 5 ու աղջիկների 1 տոկոսը շաբաթական առնվազն 1 ծխախոտ է ծխում, 4 տոկոսը կանոնավոր է ծխում, իսկ 18 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել:
Ծխախոտների քանակը տարիքի հետ կտրուկ աճում է, եւ ծխողների քանակը՝ նույնպես: 17-ամյա տղաների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, եւս 11 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել: Ինչ վերաբերում է նույն տարիքի աղջիկներին, ապա նրանց 8 տոկոսը փորձել է ծխել ու 2 տոկոսը կանոնավոր ծխումէ:
Հետաքրքիր է, որ 15 տարեկանների խմբում գյուղերում ծխողների թիվն ավելի մեծ է, քան քաղաքում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում ծխող երեխաների մեծ մասը ծխում է, որորվհետեւ նրանց թվում է, որ դրա միջոցով նրանք ավելի մեծ են երեւում, ավելի գրավիչ՝ իրենց հասակակիցների աչքերում: Ընտանիքն ու շրջապատը նույնպես մեծ դերակատարում ունեն այս հարցում:
Սերգեյ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ծխող դեռահասների թիվը ավելի շատ չէ, քան մյուս երկրներում, որտեղ նույնպես նմանատիպ հետազոտություն է անցկացվել, բայցեւայնպես նրանց թիվը մտահոգում է մասնագետներին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02