ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը 5 դեմ և 1 կողմ ձայներով չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս նախագիծը քաղաքական օրակարգ մտցնելու հարց է, և իրենք չեն պատրաստվում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի մեջ որևէ կետ ավելացնել: Նա նշեց, որ ապօրինի հարստացման հետ կապված այդ նույն անունները և տերմինները, նույն օրակարգը վաղուց Նիկոլ Փաշինյանը մտցրել է ԱԺ և ամբողջ ընթացքում պահել է:
«Մեր գործընկերների հետ, երբ քննարկում էինք այս նախագիծը, ես ասացի, որ կարող եմ գրել և ստորագրել, որ այս և այս մարդկանց անունները և տեքստը նույնը լինելու է, գնալու է առաջ: Այնպես որ, ես այստեղ կարծես թե շահած կողմ եմ, գրազը կրել եմ, որովհետև այն, ինչ կանխատեսում էինք, թե ինչ պետք է ասեիք, ում անունները տայիք, ինչ տոնայնությամբ, դա այդպես էլ եղավ»,-ասաց նա և նշեց, որ իր անձնական տեսակետն է, որ այս նախագիծն ուղղակի ընդամենը նախընտրական օրակարգ լցնելու նախագիծ է:
Նիկոլ Փաշինյանն արձագանքելով գրազին, ասաց, որ Սահակյանը, փաստորեն լինելով «Հանրապետական» խմբակցության անդամ, ներսից գիտի, թե թալանի մասին խոսելիս ում անուններն են նշվելու:
«Այսինքն` գիտեք Հայաստանի Հանրապետությանը 25 տարվա ընթացքում թալանածների թոփ տասնյակը: Մենք ցանկանում ենք տապալել ՀՀ-ում թալանի շարունակության գործընթացը և հետևողականորեն այս հարցը մտցնելու ենք ՀՀ քաղաքական օրակարգ»,-իր եզրափակիչ ելույթում ասաց նա:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02