Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող երեք կասկածյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանում կայացած դատական նիստին մասնակցել են կալանավորված կասկածյալներ Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանը և Սերգեյ Միքայելյանը, ինչպես նաև ազատության մեջ գտնվող 6 այլ կասկածյալներ:
Տրվող հարցերին թարգմանչի միջոցով պատասխանած կասկածյալ Արթուր Այվազյանը դատարանին հայտնել է, որ կանխամտածված հանցագործություն չեն իրականացրել, միայն գողություն անելու նպատակով մտել են մի տուն, որի տերերին չեն ճանաչել: «Մեր նպատակն այնտեղի մարդկանց սպանելը չէր: Նրանց նկատմամբ բռնություն չենք գործադրել, չենք խփել: Մեր գործողությունները պետք է դիտարկել որպես գողություն»,- ասել է նա:
Դատական նիստի ավարտին դատարանը վճռել է Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին և Սերգեյ Միքայելյանին Հակոբ Դեմիրջիին կանխամտածված սպանելու հիմնավորմամբ դատապարտել ցմահ ազատազրկման: Բացի այդ Հակոբի կնոջը` Սեդա Այդա Դեմիրջիին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ երեք կասկածյալները «կանխամտածված սպանության փորձ իրականացնելու» հիմնավորմամբ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, «զինված թալանի» հիմնավորմամբ` 10 տարվա և «սեփականությանը վնաս հասցնելու» հիմնավորմամբ՝ 3 ամիս 10 օրվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ` ազատության մեջ գտնվող կասկածյալներն անմեղ են ճանաչվել բավարար ապացույցների բացակայության պատճառով:
2016 թվականի փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էր իրականացվել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապկպել էին, ինչի հետևանքով Հակոբ Դեմիրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02