Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կարևոր հաղթանակ տարավ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Ուոթֆորդի» նկատմամբ: Դաշտի տերերի կատարմամբ տեսանք տպավորիչ և բալանսավորված ֆուտբոլ, որին Յունայթեդի երկրպագուները երկար էին սպասել: Կարելի է ասել, որ Ժոզե Մոուրինյոյի մեխանիզմը վերջապես սկսում է աշխատել: Նախորդ տուրում «Մանչեսթեր»-ի մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր Անգլիայի գործող չեմպիոն Հալ Սիթիին: Կարծում ենք ոչ-ոքիների տևական շարքից հետո հենց այս հանդիպումը դարձավ բեկումնային:
Տպավորիչ հաղթանակից հետո, որը կայացավ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ, ֆուտբոլիստների մոտ արթնացավ «մարդասպանի բնազդը», ինչի ցայտուն ապացույցը Ուոթֆորդի հետ խաղն էր: Վերջին չորս հանդիպումներում «Յունայթեդը» ոչ մի գնդակ բաց չի թողել: Նկատենք, որ մրցաշրջանի սկզբից «Յունայթեդի» պաշտպանությունը բավական հաջող էր գործում, իսկ ահա առջևի օղակներում՝ մասնավորապես կիսապաշտպանությունում առկա էին խնդիրներ որոնք դրսևորվում էին վտանգավոր պահեր ստեղծելու սակավությամբ: «Ուոթֆորդի» դեմ, Մուորինյոն կրկին անգամ խաղը կառուցել էր 4-2-3-1 խաղային դասվորությամբ: Այս անգամ սակայն Մխիթարյանը հանդիպումը սկսեց ենթահարձակվողի դերում:
Հիշենք, որ «Լեսթերի» դեմ մրցավեճում, դեռևս առաջին կեսում Մոուրինյոն Մխիթարյանին ձախ եզրից տեղափոխեց ենթահարձակվողի գոտի, ինչը դարձավ հաղթանակի հիմնական գրավականը: Մխիթարյանի հանդիպման սկզբից ենթահարձակվող դիրքում խաղալը շնորհիվ դաշտի տերերի մյուս կիսապաշտպաններն ու միակ հարձակվող Իբրահիմովիչը ազատ էին գործում իրենց դիրքերում: Արդյունավետ էր հատկապես Մխիթարյան-Պոգբա և Մխիթարյան-Իբրահիմովիչ համագործակցությունը:
Ավելի ստույգ հայ ֆուտբոլիստը իր վրա վերցնելով խաղը՝ կենտրոնական հատվածում մշտապես այսպես ասած խաղի մեջ էր պահում խորքից գործող Պոգբային և կրակագծում գտնվող Իբրահիմովիչին: Արդյունքում եզրերից գործող Մատան և Մարսիալը ազատ տարածություն էին ստանում արագություն զարգացնելու համար: Առաջին գոլը, որը ծնվեց Մխիթարյանի սկսած գրոհով վերը նշվածի վառ ապացույցն է: Մարսիալը ձախ եզրում զարգացնելով արագություն Մխիթարյանից փոխանցում ստացավ և հարվածի դուրս բերեց Մատային: Երկրորդ գոլը ևս ծնվեց հենց Մխիթարյանի ձեռնարկած գրոհով և կրկին ձախ եզրից Մարսիալի առաջխաղացումից հետո:
Նշենք, որ գնդակին տիրելու հարաբերությունն կազմել է 58-42 հօգուտ դաշտի տերերի, ինչ վկայում է, որ գնդակ պահելու առումով ևս Մոուրինյոյի թիմը բարձրության վրա է գտնվել:
«Մենք պետք է հաղթեինք ամեն գնով և հասանք մեր նպատակին: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 16 խաղերում ոչ մի պարտություն չենք կրել: Եթե գրանցված ոչ-ոքիներից գոնե 2-3-ում հաղթեինք՝ ցուցանիշն ուղղակի փառահեղ կլիներ: Մենք այն թիմերի շարքում չենք դասվում, որոնք գոլառատ խաղ են ցուցադրում: Հետևաբար կարևոր է, որպեսզի անառիկ պահենք սեփական դարպասը: Վստահ եմ, որ Անգլիայի չեմպիոն կդառնա այն թիմը, որը գործում է պաշտպանությունից և փորձում է հաջողության հասել արագ հակագրոհների միջոցով»,- խաղից հետո հայտարարել է Ժոզե Մոուրինյոն:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 48 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում: Նշենք սակայն, որ Մոուրինյոյի թիմը 2-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» զիջում է ընդամենը երկու միավորով: 50 միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող «Արսենալը», իսկ չորրոդ և 5-րդ տեղերում գտնվող «Լիվերպուլն» և «Մանչեսթեր Սիթին»՝ 49-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել «Չելսին», որն ունի 59 միավոր և մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մարտի 4-ին Յունայթեդը կմրցի «Բորնմութի» հետ: Մինչ այս սակայն Մոուրինյոյի թիմի գավաթային հանդիպումների բավական խիտ շարք է սպասվում:
Փետրվարի 16-ին Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ կմրցի ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ, որի հետ պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին:
Փետրվարի 19-ին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում մրցակցի հարկի տակ առաջին հանդիպումը կանցկացնի «Բլեքբուրնի» հետ:
Ամբողջությամբ՝ այստեղ
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44