Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 6 դեպք: 2 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսանորոգման ու ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել իրականացվող աշատանքների որակն ապահովելու ուղղությամբ:
«Հանգստյան օրերին անձամբ եմ շրջել քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ ընթանում են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ, և բացի բանվորներից, այլ աշխատակցի չեմ տեսել այնտեղ: Նրանց հետ խոսելով՝ պարզեցի, որ աշխատանքի վերահսկողությունը չափազանց թույլ է: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Խիստ հետևե՛ք աշխատանքների որակին: Եթե չի ապահովվում համապատասխան որակ, ապա տեղում դադարեցրե՛ք աշխատանքները», - նկատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի անձամբ վերահսկեն աշխատանքները:
Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 26 արձանագրություն: Բացի այդ, նախորդ շաբաթ ևս շարունակվել են հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքները: Ադյունքում 9 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց` հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս պահել մշտական հսկողության տակ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Շարունակվում է նաև խիստ հսկողությունը բազմաբնակարան շենքերի շքամուտքերում առևտրի իրականացման դեպերի վերացման ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 3 լքյալ կրպակ: Զեկուցվել է, որ հունվարի մեկից մինչ օրս արդեն իսկ ապամոնտաժվել է լքյալ 80 կրպակ:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 40 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել իրականացվող հսկողությունն ու ակտիվացնել աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02