Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի հետ շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այսօր այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և, նախապես ուսումնասիրած լինելով նրանց կարիքները, տրամադրել համապատասխան աջակցություն:
Հիշեցնենք, որ Սիրիայից Հայաստան ներգաղթյալների թիվը շուրջ 22.000 է, որոնց մոտ 90-95%-ն ապրում է մայրաքաղաքում: Դեռևս 2012 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն ակտիվորեն զբաղվում է սիրիահայերի առաջնային կարիքների բավարարմամբ, սոցիալական աջակցությունների տրամադրմամբ, ինչպես նաև հասարակական կյանքում ներգրավվածությամբ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև մի շարք հասարակական կառույցներ:
Այսպիսով հնարավորություն է ընձեռվում տարեկան շուրջ 3-4 հազար կարիքավոր ընտանիքների ներառել սոցիալական տարբեր ծրագրերում: Ավելի քան 200 երեխա հաջողությամբ սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ արտադպրոցական տարիքի երեխաներն արտոնյալ հիմունքներով ընդունվում և անվճար հաճախում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են նաև մշակութային տարբեր միջոցառումների՝ լիարժեք ինտեգրվելով մայրաքաղաքի հասարակական կյանքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02