tert.am.- Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, թե այս պահին առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Բայց ցանկացած կրակոց մտահոգիչ է»,- նշեց Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ի վերջո երբ կհասնի ՌԴ-ի խոստացված 200 մլն վարկի զենքը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախ սպառազինության ձեռքբերումը մշտական պրոցես է, ուղղակի այդքան մասն է վարկով:
«Շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք են բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով և ամեն ինչ չի, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի անգամ տարբեր բնույթի զենք, ռազմական նշանակության համակարգեր, որ մենք չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն 200 մլն-ը՝ ես դա չեմ մեկնաբանի»,-ասաց նա:
ՊՆ մամուլի խոսնակը նշեց, թե չի կարելի մտածել, որ 200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Իսկ թե մեծ մասը այդուհանդերձ տեղափոխվել է, թե ոչ, ասաց թե չի կարող ասել:
Դիտարկմանը, թե «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը մի շարք պահանջներից բացի, պահանջում են նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, թե հարցը քաղաքական է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև բանակում տիրող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե լայնածավալ գործողություններ են իրականացվում: «Սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթում արձանագրված աշխատանքներից, մինչև իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ, և այլն»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է երգիչ Արմենչիկի կողմից զինվորներին շարելու և տոպրակներ բաժանելու դեպքին, ապա ՊՆ մամուլի խոսնակն ասաց, թե դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում: «Ուսումնասիրել ենք, ԼՂՀ-ում է տեղի ունեցել, մանրամասն չեմ կարող ասել, այդտեղ որևէ քրեական, հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, հրամանատարները համապատասխան նկատողություն ստացել են»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե՞ հավաստի են արդյո՞ք տեղեկություններ այն մասին, որ հեռացվել է այն հրամանատարը, ում Սամվել Ալեքսանյանը մեքենա է նվիրել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հնարավոր է:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02