Տվյալների կառավարման գիտության (Big Data Science) ոլորտում հայ մասնագետների ներուժի բացահայտման նպատակով մայիսի 13-ից-14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ տվյալների կառավարման գիտության Armenia BigData մրցույթ-հեքըթոն: Հեքըթոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջը:
Միջոցառման նպատակն էր բացահայտել նորագույն տեխնոլոգիաներով և գործիքներով աշխատելու հայ մասնագետների ներուժը տվյալների կառավարման ոլորտում և մոբիլիզացնել առկա ռեսուրսները:
Միջոցառմանը մասնակցեցին տասնյակից ավել կայացած ընկերություններ և մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներից, ովքեր տրամադրված տվյալների բազաների օգնությամբ լուծումներ առաջարկեցին հանրային ոլորտի կարևորագույն խնդիրների համար, ինչպիսին են զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացումը, տրանսպորտի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորումը, քաղաքային լուսավորությունը, թիրախային իրազեկումը,ցանցային անվտանգությունը և այլն:
Հեքըթոնը տևեց 18 ժամ, որի ընթացքում կազմված թիմերն աշխատեցին ծածկագրված հեռահաղորդակցության տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնել և վիզուալիզացնել առաջադրված հանրային կարևորության խնդիրների լուծումները: Միջոցառման հաղթող ճանաչվեց PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում առաջարկեց հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների
վերաբերյալ: ԵրկրորդտեղըզբաղեցրեցԴիլիջանիուսումնահետազոտականթիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: ԵրրորդտեղումէինհեքըթոնիամենաերիտասարդմասնակիցներիթիմըԹՈՒՄՈկենտրոնից, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա առաջադրեցին միտումներ միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ: Թիմերին շնորհվեցին դրամական պարգևներ, որոնք կուղղվեն առաջարկված լուծումների կյանքի կոչմանը:
Մրցող թիմերի աշխատանքները գնահատեց Հայաստանի առաջատար ծրագրավորման և հեռահաղորդակցության ընկերությունների, քաղաքային կառավարման և տեխնոլոգիաների կենտրոնի, ինչպես նաև աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից և տվյալների գիտնականներից (data scientists) կազմված ժյուրին:
Մրցույթ-հեքըթոնի հեռանկարային նպատակն է Հայաստանում տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab) հիմնել՝ այս պրոգրեսիվ ոլորտը Հայաստանում զարգացնելու նպատակով: Լաբորատորիան հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում, կենտրոնացնել միջազգային նախագծերի փորձն ու ներուժը, ինչպես նաև խթանել մատուցվող ծառայությունները և ստեղծվող պրոդուկտները:
Armenia BigData մրցույթ-հեքըթոն միջոցառումը կյանքի կոչվեց ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ, որտեղ և անցկացվեց մրցույթը:
Հավելյալ տեղեկությունների համար http://armdatahackathon.weebly.com/



00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02