Բամիայի հայրենքը ընդունված է համարել Նեղոսի շուրջ գտնվող տարածքը, Հյուսիսային Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը: Այն լայն տարածում ունի ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում: Բամիայի կանաչ պատիճներում պարունակվում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն: Այդ բանջարեղենը հարուստ է նաև սպիտակուցով ու դիետիկ մանրաթելերով: Նրանում ֆոլաթթուն այնքան շատ է, որ այն խորհուրդ է տրվում ընդգրկել 4-12 շաբաթական հղիների սննդակարգում: Շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հատկության, բամիան շատ օգտակար է համարվում դիաբետիկների համար: Այն օրգանիզմից դուրս է բերում «վատ» խոլեստերինն ու տոքսիները, կանխում է փորկապությունն ու փորափքանքը, բուժում է ստամոքսի խոցը, նպաստում է աղիներում պրոբիոտիկ բակտերիաների բազմացմանը: Բամիան գրեթե հակացուցումներ չունի, բացի յուրօրինակ անհանդուրժողականությունից: Այն օգնում է բուժել անգինան ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը: Այն նաև օգնում է ազատվել ասթմայի նոպաներից և օգտակար է աթերոսկլերոզի կանխարգելիչ բուժման դեպքում: Բուժիչ ու կանխարգելիչ նպատակների համար ընդունված է պատրաստել բամիայի ջուր: Որի համար հարկավոր է 2-3 հատ բամիայի թարմ պատիճ, որը անհրաժեշտ է բաժանել մի քանի կտորի, դնել ջրով լի բաժակի մեջ ու թողնել գիշերը սառնարանում: Առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ խմել այդ ըմպելիքը: Բացի ժողովրդական բժշկությունից, բամիան լայնորեն օգտագործվում է նաև խոհարարության մեջ: Իր համով այն նման է սմբուկին ու ծնեբեկին: Օգտագործելուց առաջ պատիճները լվում են, ծայրերը կտրում: Այն շատ օգտակար կլինի բուսակերերի ու առողջ սնունդ օգտագործող մարդկանց համար: Աղբյուրը՝ takprosto.cc
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44