Մաստակը այնպիսի բան է, որը օգտագործում են և մեծերը և փոքրերը: Այն օգնում է սննդի օգտագործումից հետո երկարատև թարմացնել մարդու շնչառությունը, որով էլ և պայմանավորված է վերջինիս այդքան հայտնի լինելը: Մաստակի օգտակարության վերաբերյալ բժիշկների կարծիքները տարբեր են: Ինչից է բաղկացած մաստակը Այս ապրանքի թերությունը հենց վերջինիս բաղադրության մեջ է: Այն բաղկացած է բաղադրիչներից, որոնք, որպես կանոն, ստեղծվում են սինթետիկ նյութերից: Մաստակի հիմքում ընկած է լատեքսը, որը պետք է բնական ծագում ունենա: Ընդհանուր առմաբ լատեքսը համարվում է անվտանգ նյութ, չնայած որ վերջինիս վերաբերյալ խորը հետազոտություններ չեն իրականացվել: Մաստակի համը ստանում են ոչ բնական մրգերի միջոցով, այն հիմնականում ստանում են սինթետիկ բաղադրությամբ անուշաբույր նյութերի միջոցով: Բացի այդ, մաստակի բաղադրության մեջ մտնում են գունանյութեր ու քաղցրացուցիչներ: Իսկ այդ նյութերը վատացնում են լյարդի աշխատանքը և կարող են առաջացնել գլխապտույտ ու սրտխառնոց: Ինչպես օգտվել մաստակից Եթե դուք կանոնավոր կերպով մաստակ եք ծամում, ապա վերջինիս օգտագործումը նաև կարող է օգտակար լինել : Քանի որ այն՝ • Թարմացնում է շնչառույունը Մաստակը ապահովում է միայն թարմ շմչառություն: Այն որ նշում են, թե մաստակը մաքրում է բերանի խոռոչն ու ատամները` ճիշտ չէ: Ատամների արանքում կուտակված սննդի հետքերն ու ատամնափառը մաստակի օգնությամբ չի կարելի մաքրել: • Մաստակը ամրացնում է լնդերը Դա ճշմարտություն է, սակայն դրական արդյունքի հասնելու համար հարկավոր է հավասարաչափ ծամել 2 կողերով: Իսկ եթե մաստակը ծամեք միայն մեկ կողմով, ապա կարող է առաջանալ դեմքի անհամաչափության խնդիր: • Պահպանում է թթվա-հիմնային բալանսը Այս հարցի վերաբերյալ մասնագետները դեռևս կասկածներ ունեն: Չնայած նրանում առկա սորբիտոլի, այն չի կարող թթվա-հիմնային բալանսի վրա մեծ ազդեցություն գործել: Ինչպիսի վնաս է պատճառում մաստակը • Խախտվում է նորմալ թքարտադրությունը, մասնավորապես, արտազատվում է մեծ քանակությամբ թուք: • Եթե մաստակը ծամել սոված ժամանակ, ապա կարտազատվի մարսողական տրակտի պատերը քայքայող ստամոքսահյութ, որն էլ կարող է հանգեցնել գաստրիտի: • Եթե հաճախակի ծամել մաստակ, ապա կարող է առաջանալ լնդերում արյան ջրջանառության խանգարում, որը կարող է հանգեցնել բորբոքային պրոցեսի և անգամ պերիօդոնտիտի: • Այն առաջացնում է մտածողության ֆունկցիաների բթացում: Նշվում է, որ մաստակ ծամելու ժամանակ վատանում է մարդու մտածողական գործընթացը: Աղբյուրը՝ med2.ru
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02