Blognews.am - Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ Ղարաբաղյան դեպքերին միջազգային դիվանագիտության արձագանքի: Նախաձեռնող խմբի հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի ապրիլի 2-ին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։
Այս կապակցությամբ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նկատելով հայկական համացանցում տիրող տրամադրությունները, որոշեցին նախաձեռնել բողոքի ցույց ընդդեմ հակամարտության լուծման գործընթացում ներգրավված պետությունների, միջազգային կառույցների և թույլ դիվանագիտության։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառման հայտարարման պահից սկսած, գրանցվեց մեծ ակտիվություն և հոսքը դեռ շարունակվում է։ Ապրիլի 8-ի երեկոյի դրությամբ մասնակցության ցանկություն հայտնածների թիվը հասնում է 4000-ի, իսկ հրավիրվածներինը՝ գրեթե 30 000-ի։
Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան կատարելիք այցի հետ, սակայն սույն միջոցառումը միայն Մինսկի խմբի համանախագահներին չի վերաբերվում, այլ նաև Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իսրայելին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ կառույցներին և այլ երկրներին։
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44