«Գերմանիան պատրաստվում է քվեարկել 100 տարի առաջ թուրքերի կողմից 1.5 մլն հայերի կոտրածի հարցի շուրջ: Սա դիվանագիտական մղձավանջ է Գերմանիայի և Եվրոպայի համար», - գրում է բրիտանացի քահանա և Christian Today-ի սյունակագիր Մարկ Վուդսը` անդրադառնալով ԵՄ-Թուրքիա գործարքին և Թուրքիայի հանցավոր անցյալին:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անկանխատեսելի և ավտորիտար է: Բացի այդ, նրա բողոքը Եվրոպայի հետ կապված այն է, որ Եվրոպան «Քրիստոնյաների ակումբ» է, որն անտարբեր է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Իսկ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրելը կարող է վերջին կաթիլը լինել: Սակայն արդարացի լինելու համար պետք է ասենք, որ Թուրքիան իսկապես ցեղասպանություն է գործել», - բրիտանացի քահանայի խոսքը մեջբերում է Horizon Weekly-ն:
«1915-16 թվականներին հարյուր հազարավոր հայեր սպանվել են իրենց իսկ տներում կամ ճամբարներում` ծայրահեղ դաժան պայմաններում: Նրանց հարկադրել են երթով անցնել անապատի միջով, ինչի հետևանքով շատերը զոհվել են սովից ու զրկանքներից», - գրում է հեղինակը` անդրադառնալով նաև 2007-ին Հրանտ Դինքի սպանությանը Թուրքիայում, որի պատճառը, ըստ սյունակագրի, ցեղասպանության մասին գրելն էր:
«Բրիտանիան չի բնութագրում կատարվածը որպես ցեղասպանություն, քանի որ ցանկանում է պահպանել իր լավ հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն հարցն այստեղ այլ է: Եթե Գերմանիան ժխտեր իր պատասխանատվությունը Հոլոքոստի հարցում, ոչ մի կառավարություն չէր ընդունի, որ Գերմանիան տեղ ունենա Եվրամիության կազմում: Արդյունքում Գերմանիան ցավով ընդունեց իր մեղքը, մի բան, որ Թուրքիան երբեք չի արել:
Թուրքիայի մեղավորությունն անվիճելի է: Թուրքիան երբեք ամբողջովին չի ընդունվի Եվրոպայի համայնքի կողմից` անկախ այն բանից՝ կդառնա ԵՄ անդամ, թե ոչ: Անկախ այն բանից՝ դա դուր կգա Էրդողանին կամ թուրքական հասարակությանը, թե ոչ, ճշմարտությունը պետք է ասվի», - եզրափակում է սյունակագիրը:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02