Պետք է հասկանանք, որ առաջիկա ընտրություններին այդքան էլ մեծ չէ քարոզչական, կարգախոսական էլեմենտները, ինչքան ուժային և ռեսուսրային մոտեցումները. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Միակ բացառությունը արտաքին կողմնորոշման մեջ է և ՀԱԿ-ի խաղաղության տարբերվող մոտեցումը, որը իրականում, եթե կողքի դնենք քարոզչական կողմը, այդքան էլ շատ չի տարբերվում ՀՀ-ի ունեցած բանակցային գործընթացից»,-ասաց նա և նշեց, որ դա, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների գաղափարի շուրջն է:
Սերգեյ Մինասյանի խոսքով՝ առանձնում են երկու արևմտամետ ուժեր՝ «Ազատ դեմոկրատները» և «Ելք» դաշինքը, որոնք բացարձակապես պրոարևմտյան դիրքորոշում ունեն և դեմ են ԵԱՏՄ-ին:
Բացարձակ ռուսամետ կողմնորոշում ունի Կոմունիստական կուսակցությունը: Արթուր Բաղդասարյան և «Ծառուկյան դաշինքը» ևս ավելի շատ պրոռուսական ուղղվածություն ունեն:
«Մնացած բոլոր ուժերի ու դաշինքների դեպքում, նույնիսկ ՀԱԿ-ի դեպքում այս կամ այն չափով բալանսավորված արտաքին քաղաքականության մասին խոսք կարող է գնալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա նշեց, որ դրանք էլ, ըստ էության, իրարից չտարբերվող են:
«Եթե կողքի դնենք նախընտրական խոստումները, ունենք մի իրավիճակ, որտեղ տարբերվում են Կոմկուսի գաղափարները, մնացած բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում տարբերվում է միայն այն հանգամանքից, որ կա իշխանության պատասխանատու ուժեր՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ, ովքեր փորձում են ներկայացել ծրագրերը որպես տնտեսական զարգացումների շարունակություն, մնացած ուժերը տարբեր քննադատություններով են ներկայացնում իրենց ծրագրերը»,-ասաց նա:
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
10:19 01.11.26
15:21 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
15:03 31.10.26
10:50 02.11.26
11:09 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02