«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ մարտի 10-ին, Երեւանի Եվրոպական ակադեմիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ սովորեցնում էր, թե ինչպես ընտրակաշառք վերցնել, բայց ընտրել մեկ այլ քաղաքական ուժի:
«Ժողովուրդ, եթե նույնիսկ ստիպված եք ընտրակաշառք վերցնել, գոնե ձեր քվեն տվեք այն քաղաքական ուժին, ում հավատում եք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը, սակայն մի քանի վայրկյան անց հրաժարվեց, թե նման բան է ասել:
Ներկաներից մեկը նշեց. «Պարոն Բաղդասարյան, ասում եք ընտրեք այն ուժին ում հավատում եք, բայց կան խոսակցություններ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժը մինչ գումար տալը, տալիս է բջջային հեռախոս, որով դու պետք է նկարես քո քվեաթերթիկը եւ համոզվելուց հետո, որ տվյալ կուսակցությունը կամ դաշինքն ես ընտրել, միայն դրանից հետո են գումար տալիս»:
Ի պատասխան Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել, թե ընտրակաշառքը վերցրեք եւ ընտրեք լրիվ այլ կուսակցության: Դուք ինձ սխալ եք հասկացել: Քվեարկության կարգն այնպիսին է, որ դուք կարող եք նկարել այն քվեաթերթիկը, որը ցանկանում եք: Ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ: Նախկին կառուսել կոչվածն այլեւ չի գործում, որովհետեւ ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ, դրանից ընտրում եք մեկը, դնում ծրարի մեջ եւ գցում քվեատուփը: Իսկ եթե ձեզ պետք է նկարել դրանցից մեկը, նկարեք այն եւ տարեք, ցույց տվեք կառաշք տվող մարդուն: Դուք կարող եք սա անել, բայց ես ուզում եմ, որ այս հոգեբանությունից մենք ազատվենք: Ամոթ է, պետք է հասկանանք, որ ապրիլի 2-ից հետո աշխարհը չի վերջանում: Հո մենք, վերջիվերջո, թաղի տղա չե՞նք ընտրում, ընտրում ենք երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը՝ երկրի նախագահին, վարչապետին»:
Նրա խոսքով, հիմա քվեարկության վերահսկողությունն անհնար է. «Այնտեղ լիքը քվեաթերթիկներ են նետված եւ կարող ես հանգիստ նկարել: Էն որ փողը տալիս են, ասում են՝ էն 8 հատը դուրս կբերես, որ ուրիշ բան չքվեարկի: Բայց մարդու մտքին տեղ լինի… Ասում են՝ տեսախցիկ է դրված, նկարում են: Տեսախցիկը նկարում է ոչ թե դու ում քվեարկեցիր, այլ պրոցեսը: Հայաստանում փակ, գաղտնի քեվարկություն է եւ առաջին անգամ մեր երկրում գաղտնի քեվարկությունը խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ամեն մեկդ պետք է իմանա, որ քվեախցում ինքը միայնակ է՝ իր խղճի հետ: Պա՞րզ է»,- մանրամասնեց Արթուր Բաղդասարյանը:
news.am
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02