«Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գոհ է քարոզարշավի արձագանքներից, այլ հենց իրենցից:
«Ամեն ինչ անում ենք, որ քարոզարշավը մաքսիմալ հարմար լինի քաղաքացիների համար, գնում ենք բակերը, նախընտրական նյութերին ծանոթացնում»,-Կենտրոն համայնքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ ակտիվություն դեռ կնկատեն, բայց տեսնում են, որ հետաքրքրությունն է ավելանում:
«Այսօր հանդիպել եմ մի մարդու, ով ասել է, որ նախկինում երբեք ընտրությունների չի գնացել, բայց այս անգամ գնալու է ու Ելքին է ընտրելու։ Դա ազդակ է, ամեն մեկս եզրակացություն անում ենք՝ մեր այդ օրվա շփումներից, փորձից ելնելով»,-ասաց նա:
Իսկ թե ինչպե՞ս է ընդհանուր առմամբ գնահատում քարոզարշավի ընթացքը, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե շատ լայնածավալ չի հասցնում հետևել, բայց ինչքան հասկանում է՝ մեկ-երկու միջադեպից բացի այլ խնդիրներ չեն եղել:
«Մեր մասով կարող եմ ասել՝ ամեն ինչ նորմալ է, կարգին է, Վանաձորում պաստառներ են պոկում՝ երեխաներին օգտագործելով կամ նրանց դրդելով։ Դա էլ է լավ ազդակ՝ նշանակում է, որ մտավախություն ունեն, չեն գտնում քաղաքական գործիքներ այդ մտավախությունը փարատելու համար և որոշել են պաստառների դեմ կռիվ տալ: Կարելի է եզրահանգել, թե որ ուժերն են այդպիսի քայլի դիմել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ լրատվամիջոցները բանավեճ կազմակերպեն թեկնածուների միջև:
«Պատրաստ եմ ՀՀԿ-ի ցուցակի համարժեք հորիզոնականի ներկայացուցիչների հետ բանավեճ ունենալ, բոլորի հետ, ովքեր առաջին եռյակից կլինեն: Ով կուզենա նման նախաձեռնություն անել, ես նախապես ասեմ, որ ընդունում եմ: Չեմ կարծում, որ չեն գա, կարծում եմ՝ կգան, ես էլ իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանի հետ այդ թեմայի շուրջ խոսակցություն է եղել և նշեց, որ ճիշտ կլինի, որ այդ բանավեճերը տեղի ունենան, որն ըստ նրա՝ ծրագրերի, իրավիճակի գնահատականների համար լավ հարթակ կարող է լինել:
Իսկ թե ինչպես անել, որ ընտրողները չհիասթափվեն, Փաշինյանը նշեց, թե իր քաղաքական փորձը բերել է եզրակացման, որ ընտրողն առաջին հերթին ինքն իրեն չպետք է հիասթափեցնի քվեախցիկում:
«Եթե ինքն իրեն քվեախցիկում ընտրողը չհիասթափեցնի, ուրիշ ոչ ոք չի կարող իրեն հիասթափեցնել»,-ասաց նա:
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
10:19 01.11.26
15:21 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
15:03 31.10.26
10:50 02.11.26
11:09 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02