Թուրքիայի կողմից Նիդեռլանդներին ուղղված ֆաշիզմի մեղադրանքները «կտրված են իրականությունից»: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիան նման հայտարարություններով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Նիդեռլանդներն արգելել էր Ռոտերդամում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ թուրք քաղաքական գործիչների հանրահավաքները:
«Ռոտերդամը, որն ամբողջովին ավերվել է նացիստների կողմից, այժմ ունի քաղաքապետ, որը ծնվել է Մարոկկոյում: Եթե մեկը ֆաշիզմ է տեսնում Ռոտերդամում, նա բոլորովին կտրված է իրականությունից»,- ասել է Տուսկը Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
Իր հերթին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Գերմանիայի և Նիդեռլանդների հասցեին նացիզմի և ֆաշիզմի մեղադրանքները:
«Դա բոլորովին անթույլատրելի է»,- ասել է նա լիագումար նիստի ժամանակ:
«Ոչ թե Եվրամիությունն է միանում Թուրքիային, այլ Թուրքիան է միանում Եվրամիությանը»,- ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
Անցած շաբաթ Գերմանիայում չեղարկվել են թուրք նախարարների մասնակցությամբ քաղաքական միջոցառումները, որոնց նպատակն էր հանդիպել գերմանաբնակ թուրքերին ու նրանց համոզել Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների թեմայով հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկել: Արգելքի սահմանումը զգալի լարվածություն է առաջացրել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում: Անկարայում արգելքը համեմատել են նացիստների գործողությունների հետ:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
20:12 20.10.26
18:51 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
13:15 21.10.26
16:52 20.10.26
18:35 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02