Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան և «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ, որոնցով կզբաղվի դատախազությունը: Այդ մասին «Արցախպրես»-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, վերջերս վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել և հայտարարել, որ խնդիրներ են առկա դիզվառելիքի շուկայում, որոնք գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների խափանումների պատճառ են դառնում: Դուք, որպես ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, ի՞նչ քայլեր եք կատարել խնդիրները բացահայտելու և լուծելու ուղղությամբ:
-Հաշվի առնելով վերջին շրջանում դիզվառելիքի հետ կապված խնդիրների լայն քննարկումները քաղաքական և հասարակական դաշտում՝ մենք, որպես ոլորտը համակարգող լիազոր մարմին, իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես, ձևավորել ենք աշխատանքային խումբ և իրականացրել ուսումնասիրություն հանրապետության թվով 4 դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունների լցակայաններից, սահմանված կարգով կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
-Առկա են արդյոք փորձաքննության արդյունքները, կան խախտումներ , թե ոչ, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների կողմից:
-Այո, փորձաքննության արդյունքները արդեն հայտնի են: Նախարարությունը համագործակցել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հետ: Ըստ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության՝ հիմնական ներկրող «Ֆլեշ-Պլյուս», ինչպես նաև «Անուշ», «Ռուսլան» ընկերությունների նմուշները և «Պետրոլ-Սերվիս» ընկերության մեկ լցակայանի նմուշը, ընդհանուր առմամբ, համապատասխանել են նորմերին, իսկ «Պետրոլ-Սերվիս» ընկերության երկու լցակայաններում խնդիրներ են բացահայտվել: Մասնավորապես՝ մի դեպքում առկա է 30-35% (ծավալային) հանքային յուղ, իսկ մյուս դեպքում նմուշը, իր ֆրակցիոն բաղադրությամբ, համապատասխանել է տեխնիկական կերոսինի ցուցանիշներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02