Երեկ ավարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրենց սպասելիքներն արդարացել են. «Մեր բոլոր առաջատար սուսերամարտիկները հաղթեցին: Արդեն գիտենք` մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն: Մեր սպասելիքներն արդարացան, անակնկալներ չունեցանք: Ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Այժմ սուսերամարտիկները պատրաստվելու են Բուլղարիայում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը: Արտաշես Մադոյանը հայտնել է, որ Հայաստանի առաջնության արդյունքում ձեւավորվել է հավաքականի կազմը: Գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 2 պատանի եւ 4 երիտասարդ: Պատանիներից աշխարհի առաջնությունում հանդես կգան Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ ճկասուսեր), իսկ երիտասարդներից` Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանը, Էմմա Պողոսովան (երեքն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր). «Հույս ունենք, որ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում եւ կկարողանան մի քանի փուլ անցնել: Սկզբից մասնակցելու են պատանիները, ապա երիտասարդները: Պատրաստվածության այս մակարդակով դժվար է մրցանակային տեղ զբաղեցնել: Մինչեւ գլխավոր ստուգատեսը հավաքական թիմի հետ միասնական մարզումներ ենք անցկացնելու: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում՝ տարբեր երկրներից հրավիրելով մեկական մարզիկ: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի Էդուարդ Օվիկյանը»,-նշել է Արտաշես Մադոյանը: Պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլի 1-4, իսկ երիտասարդներինը` ապրիլի 5-8-ը:
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
19:08 02.05.26
09:28 02.05.26
19:10 02.05.26
19:15 02.05.26
18:48 02.05.26
09:02 02.05.26
18:18 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44