Մեկնարկել է ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը: 10-րդ հոբելյանական հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 800 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից:
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին ու ներկաներին, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և Մարգարյան ընտանիքին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ունեցած ներդրման համար: Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանն էլ նշել է, որ ֆեդերացիայի սաներից յուրաքանչյուրն այսօր առաջնորդվում է Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ և նրա՝ սերունդներին փոխանցած պատգամներով, նկատելով, որ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է:
Հուշամրցաշարի շրջանակում տեղի է ունեցել նաև սև գոտիների հանձնման հանդիսավոր արարողություն: Ֆեդերացիայի 29 մարզիկներ արժանացել են սև գոտի բարձրագույն պարգևի:
Այնուհետ Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
19:08 02.05.26
09:28 02.05.26
19:10 02.05.26
19:15 02.05.26
18:48 02.05.26
09:02 02.05.26
18:18 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44