Իրաքի բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների հետ Մուսուլի պատմական կենտրոնում: Զինծառայողները շարժվում են դեպի քաղաքի գլխավոր մզկիթը: Ծայրահեղականները, ինչպես հայտարարել է բանակի հրամանատարությունը, ամբողջությամբ շրջափակված են: Ըստ Իրաքի ՆԳՆ-ի, շատ են օտարերկրացիները, հայտնում է Վեստի ռու-ն:
Խաղաղ բնակիչներն իրենց հերթին փորձում են լքել քաղաքը: Շատերը հայտնվում են խաչաձև կրակի տակ: Նրանք, ում հաջողվել է փախչել քաղաքից,պատմում են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին: Ամեն օր մարտական գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում: Մոսուլում ջրի և սննդամթերքի պակաս կա, իսկ օգնությունը հասցնելը մարտական գործողությունների գոտի գործնականում անհնար է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:
Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
09:22 21.10.26
18:51 20.10.26
17:15 20.10.26
13:15 21.10.26
18:35 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02