Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսվել են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ՝ «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, ինչպես նաև համատիրությունների ներգրավմամբ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակերի սանմաքրման աշխատանքները, որոնց ընթացքում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ: Զեկուցվել է նաև, որ ընթանում են նաև մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների պատշաճ կատարումը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:
Մասնավորապես՝ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք: Մեկ հասցեում իրականացվել են քանդման աշխատանքներ:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 63 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքներն ու հսկողության տակ պահել մասնավորապես հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը:
Զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարվել է նախքան մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների վերագործարկումը կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները:
Աշխատակազմի բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական՝ զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ կազմակերպել զբոսայգիների ընդհանուր օգտագործման և վարձակալությամբ տրված տարածքների մաքրման աշխատանքները:
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել ասֆալտբետոնե ծածկի նորգման և ճաքալցման աշխատանքների մեկնարկին:
Քաղաքի գլխավոր դիզայներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ գույքագրել և իրականացնել մայրաքաղաքում տեղակայված հայտարարությունների, ինչպես նաև նշված տնտեսվարողներին պատկանող գովազդային վահանակները կարգի բերելու և ներկելու աշխատանքները:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44