Սիրիայում սարսափելի հակամարտության վեցերորդ տարելիցին իսպանական La Vanguardia թերթի թղթակից Տոմաս Ալկովերոն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Այս ժամանակահատվածում այն, ինչ սկզբից, այսպես կոչված, «արաբական գարունների» շարքի շարունակություն էր, վերածվեց խառնաշփոթ դարձած միջազգային պատերազմի թատերաբեմի, գրում է հեղինակը:
Բոլորը կանխատեսում էին սիրիական ռեժիմի արագ անկում, բայց Ասադը, հենվելով Ռուսաստանի և Իրանի օգնության վրա, համախմբեց իր իշխանությունը, իսկ նրա բանակին հաջողվեց հետ գրավել Հալեպ քաղաքը, գրում է Ալկովերոն:
«Զինված ընդդիմության տարատեսակ խմբավորումները պարտություն կրեցին, բայց Ասադը չտարավ լիակատար հաղթանակ այս պատերազմում»,- գրում է նա:
Բաշար ալ Ասադը հեղինակի հետ զրույցում ասել է, որ «այդպիսին է վահաբիստական գաղափարախոսության ազդեցությունը, որը թույլ չի տալիս մնացած բոլոր գաղափարախոսությունների գոյությունը»: «Հասարակության մի մասը պատրաստ չէ ընդունել մյուս մասին, և այդ առումով մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «բռնության մշակույթը» ոչ միայն տեղական երևույթ է: «Այն անդրադառնում է ինչպես մեր, այնպես էլ եվրոպական հասարակության վրա, և դուք կարող եք նկատել դա ձեր սեփական երկրներում, որովհետև նրանք նույնպես տուժում են այդ գործունեության օջախներից՝ հիմնականում Ֆրանսիան, որը թույլ է տվել վահաբիստ իմամներին մտնել իր տարածք, իսկ այժմ վճարում է դրա համար»,- նշում է Ասադը:
«Ալ-Քաիդայի», «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» դաժան առաջնորդների մեծ մասը Եվրոպայից եկող մարդիկ են, այլ ոչ արաբական երկրներից: «Այստեղ շատ գրոհայիններ կան, որ գալիս են արաբական աշխարհից, բայց կրկնում եմ՝ նրանց ղեկավարները ժամանում են զգալիորեն Եվրոպայից»,- նշել է Սիրիայի նախագահը:
«Խոսակցություններն այն մասին, թե ինչպիսին կլինի Սիրիան պատերազմից հետո, այս պահին ներառված չեն իմ օրակարգում»,- հայտարարել է Ասադը: «Իմ ծրագիրը սիրիացիների միջև երկխոսությանը նպաստելն է, թե ինչ քաղաքական համակարգ են նրանք ցանկանում, ինչն է ավելի լավ՝ կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգը, ինստիտուտների ինչպիսի ձևեր, բանակի ինչպիսի ձև… Մեզ հարկավոր է երկխոսություն սիրիական հասարակության բոլոր հատվածների միջև, այնպես որ մենք պատրաստվում ենք հանրաքվե կազմակերպել: Ես չեմ ներկայացնի ապագայի իմ տեսլականը, մինչև այն չներկայացնեն սիրիացիները, այժմ առաջնահերթ խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է: Քաղաքականության մասին խոսակցությունները շքեղություն են, երբ ամեն պահի, ամեն րոպե մենք կարող ենք սպանվել: Ամենաառաջնային խնդիրը վերացնելն է ահաբեկչությունը, նշանակությամբ երկրորդ խնդիրը նպաստելն է ազգային հաշտեցմանը: Երբ կլուծենք այդ խնդիրները, մենք կկարողանանք զբաղվել երկրի ապագայի թեմայով»,- հավելել է Սիրիայի նախագահը Տոմաս Ալկովերոյի հետ զրույցում:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
09:22 21.10.26
18:51 20.10.26
17:15 20.10.26
13:15 21.10.26
18:35 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02