Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր ես չեմ առաջարկել, այդ ծրագիրը կա, այսօր Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն` անդրադառնալով դաշինքի նախընտրական գլխավոր խոստմանը` լուծել Արցախյան հակամարտությունը:
«Այդ ծրագիրը կա մեզանից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ` այդ կառույցները: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերացական մի հարթակ չէ, կա կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ստացել է նաև ՄԱԿ-ի օրհնությունը», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում նշվում է, որ այդ իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են` եղել են ոչ թե մեր առաջարկները, կամ Ադրբեջանի, կամ Ղարաբաղի, այլ` միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ` հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված` կա մի կարգավորման պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որն արդեն բանակցվում է 2007թ.-ից սկսած», - ասաց ՀՀ առաջին նախագահը:
aysor
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02