2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 31-ի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Դատական նիստին ներկա էին բողոքաբերի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանը:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Զալյանը ներկայացրեց բողոքի իրավական հիմնավորումներն ու պահանջը՝ նշելով, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում ընկած է եղել միայն այն հանգամանքը, որ դիմումատուն դատավարության մասնակից չի հանդիսացել և դատական պաշտպանության իրավունք չունի:
Ա. Զալյանն անդրադարձ կատարեց նաև գործի նախապատմությանը՝ ընդգծելով, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի և վկաների գործողություններին տրված իրավական գնահատականը եղել է ակնհայտ անօրինական և վերջիններիս նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Քիչ անց հրապարակված վճռով դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը:
ՀՀ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ» լրատվական նյութի հիման վրա:
Քրեական գործ էր հարուցվել ոչ թե հանցագործության մասին հաղորդման մեջ առկա տեղեկատվության հիման վրա, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնության) հատկանիշներով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02