«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը մայիսի 7-ից 15-ը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները:
Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաև ԼՂՀ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:
«Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, ով նշել է, որ մինչև ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին և խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ:
«Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,-նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան:
Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի և հեռուստատեսության ներկայացուցիչներից, ովքեր ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից:
Թիմը կազմված է եղել հաստիքային և ազատ լրագրողներից, որոնք ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ինչպիսիք են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, ինչպես նաև խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի և New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv և մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը:
Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, և ապա իրենց երկրներ ժամանելուց հետո հրապարակել և շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են EuFoA-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում:


00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02