Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, թե նախորդ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է եղել հեռանալ իսպանական ակումբից:
Արգենտինացի մասնագետը նաև ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի՝ «Ռեալի» հետ անցկացրած եզրափակչից հետո (1:1, 3:5՝ հետխաղյա 11մ.) նա ծանր ապրումներ է ունեցել:
Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակչում Սիմեոնեի թիմը նորից հանդիպել էր «Ռեալին» և պարտություն կրել: «Ատլետիկոն» 1:0 հաշվով առաջ էր հաշվի մեջ, սակայն «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հանդիպման 93-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Ավելացված ժամանակում «սերուցքայինները» 3 գոլ խփեցին՝ 4:1.
«Ես մամուլի ասուլիսների սենյակ էի գալիս և ստիպված էի անցնել այն հատվածով, որտեղ «Ռեալը» տոնում էր իր հաղթանակը: Ես նստել էի և ցավ էի զգում: Մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է տրամադրեմ իմ ֆուտբոլիստներին հետագա պայքարի համար:
Իրավիճակն ինձ չկոտրեց, ես պարզապես ասացի, որ պետք է մտածեմ: Եթե ես ցանկանայի հեռանալ «Ատլետիկոյից», դրա համար 35 մլն պատճառ կունենայի: Եվ ես չհեռացա թիմից, քանի որ չէի ցանկանում դա անել»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
10:19 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02