Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ակներեւ է, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար պահանջվում է համաշխարհային հանրակցության բոլոր անդամների ջանքերի իրական միավորումը»,-նշել է ՌԴ ղեկավարը ցավակցական հեռագրում:
«Ահաբեկչության ուժերն ավելի ու ավելի նենգորեն ու ցինիկորեն են գործում»,-արձանագրել է պետության ղեկավարը: Նա նաեւ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր նրանց, ովքեր տուժել են ծայրահեղականի գործողություններից:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները:
Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարելէ հարձակվողին: Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր եւ նողկալի հարձակում:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
09:22 21.10.26
18:51 20.10.26
17:15 20.10.26
13:15 21.10.26
18:35 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02