Անառողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր կամ էլ քիչ կիսաչհագեցած ճարպեր է պարունակում անչափահաս տարիքում կանանց մոտ կրծքի քաղցկեղի է հանգեցնում: Անչափահաս տարիքում կրծքի բարձր պտությունն իր հերթին կապված է կրծքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ մասին հայտնում են University of Maryland School of Medicine-ի գիտնականները:
Նրանց խոսքով, անչափահաս տարիքում սխալ սննդի հետեւանքով կրծքի հյուսվածքները կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում, որոնց հետեւանքները հետագայում են ի հայտ գալիս:
Գիտնականները վերլուծել են հետազոտության տվյալները, որը սկսվել է 1988-ին: 8-ից 10 տարեկան 663 երեխայի մոտ, որոնց թվում 301 աղջիկ կար, հետեւում էին սննդակարգին: Երբ աղջիկները 25-29 տարեկան էին դարձել, գիտնականները նրանցից 177-ի մագնիսառեզոնանսային հետազոտություն էին կատարել, որը կարող է ցույց տալ կրծքի հյուսվածքների բարձր խտությունը: Նրանք, ովքեր շատ բուրգերներ եւ ֆասթֆուդ էին կերել, իրոք ավելի ամուր կուրծք ունեին, քան նրանք, որոնք ավելի առողջ կենսակերպի էին հետեւել:
Գիտնականները եւս մեկ անգամ ընդգծել են անչափահաս տարիքում առողջ սննդակարգի հետեւելու անհրաժեշտությունը, չէ որ դա նվազեցնում է ապագայում առողջության համար երկարաժամկետ բացասական հետեւանքների ի հայտ գալը:
Գիտնականները սակայն չեն բացառում, որ սխալ սննդակարգից բացի, անչափահասների մոտ կրծքագեղձի քաղցկեղի կարող են հանգեցնել նաեւ այլ գործոններ:
Հետազոտությունը հրապարակվել է Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44