Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 1-ին բացվեց «Թուֆենքչի գրուպ» դեղագործական արտադրանքի գործարանը, որը հիմնադրվել է սիրիահայ գործարարների կողմից: Բացման արարողության ներկա գտնվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, գործարանում արտադրվելու են ցանկացած դեղամիջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում:
«Արտադրության սպառման դեպքում այն հնարավորություն կտա մինչև 30-40 տոկոսով շուկայում դեղորայքի գները նվազեցնել»,- ասաց Ալթունյանը:
Նրա խոսքով` նման տեսակի գործարան դեռևս չի եղել Հայաստանում:
«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը:
«Թուֆենքչի» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես` ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կարևորեց այն հանգամանքը, որ գործարանը ստեղծվել է սիրիահայերի կողմից:
«Նման նախաձեռնությունները նախարարության համար շատ ողջունելի են և ուրախալի: Մենք պատրաստ ենք սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կողքին լինել , որպեսզի նման նախաձեռնությունները ավելի հաճախակի լինեն և նրանց համար Հայաստանում գործունեություն ծավալելը լինի ավելի գրավիչ և ուրախալի»,- ընդգծեց Կարայանը:
Նախարարի կարծիքով` նման գործարանների բացումը կընդլայնի դեղագործական ոլորտում արտադրությունը:
«Այս նախաձեռնությունը կարևոր է դեղագործական ոլորտի զարգացման համար, որն ունի բավականին մեծ ներուժ և հեռանկար, որը դեռ իրացված չէ: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստացել է լայն հնարավորություններ, որպեսզի կարողանա երկրում արտադրվածը արտահանել ԵԱՏՄ մեծ շուկա»,- նշեց Կարայանը:
«Թուֆենքչի գրուպ» գործարանի գործադիր տնօրենը Կառլո Գասպարը նշեց, որ 2017 թվականին «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 25-30 աշխատատեղ:
«Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ սերտ համագործակցություն ենք ծավալել: Նախարարությունը ցույց է տվել մեզ ամենակարճ և դյուրին ճանապարհը, որպեսզի կարողանանք արագացնել գործարանի շահագործման գործընթացը»,-ընդգծեց գործադիր տնօրենը: Ըստ նրա` ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլն:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` նման նախաձեռնությունները կխթանեն մյուս սիրիահայերին Հայաստանում գործունեություն ծավալելու:
«Շատ հաճելի է, որ սիրիահայերը կան բոլոր ոլորտներում, և այսօր նման ձեռնարկություն է մեկնարկում: Սա նաև հույս և վստահություն է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր դեռևս տատանվում են` մնալ հայրենիքում, թե ոչ: Սիրիահայերի ներուժը շատ մեծ է, նրանք բոլորն էլ ստեղծագործ, արարող և աշխատող նվիրյալ մարդիկ են»,- եզրափակեց նախարարը:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02