Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները արդեն հրապարակվել են: Նախնական արդյունքների համաձայն՝ Շիրակի մազում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ում շանսերը շատ մեծ էին գնահատվում, ռեյտինգային թեկնածուների մեջ երրորդ տեղն է զբաղեցրել: Անսպասելի շատ ձայներ է ստացել Արման Սահակյանը:
«Բացարձակ սպասելի չէին այս արդյունքները: Այստեղ ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունեցել, որը դեռ պետք է պարզել: Բայց Մարտուն Գրիգորյանն այդ արդյունքը գրանցեց, քանի որ նրա վարկանիշի վրա մեծ ազդեցություն էր թողել նրա՝ ՀՀԿ-ական դառնալը: Բայց ինձ համար շատ զարմանալի է Արման Սահակյանի շռնդալից ձայների թիվը: Հավանաբար շատ լավ «աշխատել են»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ բավական լավ արդյունքներ է գրանցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը: «11 հազար ձայնը 4 տարի քաղաքականության մեջ չեղած մարդու համար շատ լավ արդյունք է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին առհասարակ, ապա քաղաքագետի խոսքով՝ լիովին սպասելի էր այս արդյուքնը՝ հաշվի առնելով մեր հասարակության մարգինալացված վիճակը: «Պարզապես ՀՀԿ-ն մի փոքր համեստ է գտնվել և բավարարվեց 49.5 տոկոսով: Բայց հաշվի առնելով այն, որ Ընտրական օրենսգրքով նրանք ևս 4 տոկոս բոնուս են ստանալու, ուստի ձևավորելու են պարզ մեծամասնություն, որպեսզի միաձայն ձևավորեն կառավարությունը: Այլևս ՀՅԴ-ի կարիքն էլ չի զգացվի կոալիցիա կազմելու համար, և ՀՅԴ-ն պարզապես կդառնա ՀՀԿ-ի կցորդը»:
Համբարյանի խոսքով՝ թեև ՀՀԿ-ն Շիրակի մարզում ստացել է 40.5 տոկոս, բայց դա պարտություն է, քանի որ ձայների 59.5 տոկոսը շիրակցին տվել է այլ ուժերի՝ այն դեպքում, երբ համապետական բոլոր ընտրություններին Շիրակի մարզում ՀՀԿ-ն մշտապես ապահովում էր 50+1 ձայն՝ պարտություն կրելով միայն Գյումրիում:
Մեր դիտարկմանը՝ թե արդյոք Գյումրիո՞ւմ էլ քվեարկության օրը համատարած փող է բաժանվել՝ ինչպես Երևանում, Համբարյանը նկատեց. «Գյումրիում այդ հարցը ավելի վաղ էր լուծվել: Միայն թեկնածուներից մեկը Շիրակի մարզում ընտրողներին համատարած պարտադրել է լուսանկարել քվեաթերթիկը, ներկայացնել լուսանկարը շտաբ, որից հետո նոր միայն գումարը տվել է նրանց: «Ես անվանական չեմ ասի, թե ով էր այդ թեկնածուն, բայց կարող եմ ասել, որ նրա անսպասելի ձայների քանակը, նրա հաջողությունը հենց այս հանգամանքով էր պայմանավորված: Ժողովուրդն էլ չէր կարողացել խաբել նրան և գումարի համար պարտադրված լուսանկարել էր իր քվեաթերթիկը: Դրա համար էլ եղավ այն արդյունքը, որ կա»,- եզրափակեց քաղաքագետը:
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:19 01.11.26
10:03 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02