Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանի և ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանի սպանության դեպքից: Տղամարդկանց աճյունները հրազենային վնասվածքով հայտնաբերվել էին Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ինչպես հաղորդում է mk.ru-ն, ամենայն հավանականությամբ՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճի պատճառով: Սպանությունից մի քանի ժամ առաջ «Մերսեդես» ավտոմեքենայի սեփականատիրոջ դպրոցական ընկերուհին պաշտպանություն է խնդրել:
36-մյա Խորենը Հայաստանից ՌԴ էր ժամանել երկու շաբաթ առաջ: Նա հայրենիքում ավտոպահեստամասերի խանութ ուներ: Բացի գործնական հանդիպումներից, նա ծրագրել էր նաև վերանորոգել իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այս հարցում նրան պետք է օգներ իր հայազգի ընկերներից մեկը: Խորենը հանդիպում է վերջինիս հետ, այնուհետև գնում իր գործերով:
Քննիչները պարզել են, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Խորենին զանգահարել է համադասարանցին՝ Եկատերինան, որը Մերձմոսկվա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ: Կինը խնդրել է Խորենին օգնել իրեն և պաշտպանել ծանոթ տղամարդուց, որը սպառնացել է նրան: Խորենը ընկերոջ՝ Միքայելի հետ կնոջ տանը սպասել են այդ տղամարդուն: Վերջինս հայտնվել է հրացանով և կրակել է Խորենին և Միքայելին: Այնուհետև տղամարդկանց աճյունները դրել է ավտոմեքենայի մեջ, որից հետո Եկատերինայի հետ թաքնվել անհայտ ուղղությամբ:
Այժմ ոստիկանները որոնում են մարդասպանին և այդ կնոջը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02